Փաստացի ապրելով Մերձավոր Արևելքում, մենք դպրոցներում անցնում էինք աշխարհագրություն, այլ ոչ թե աշխարհաքաղաքականություն։ Դուրս եկեք փողոց ու պատահական անցորդներից (հատկապես էս տիկ-տոկի սերնդից) հարցրեք, թե ովքեր են մեր հարևան պետություններն ու խնդրեք ցույց տալ քարտեզի վրա։ Վստահ եմ՝ 80%-ը չիմանա պատասխանը։ Այ այստեղից են գալիս մեր դժբախտությունները։
Հիմա մարդիկ հաճախ ասում են՝ «լավ, աշխարհաքաղաքական հսկաները որոշել են մեր հաշվին առևտուր անել, մենք հո չե՞նք հանձնվելու»։ Իմ պատասխանը միշտ մեկն ա՝ «մենք 2018-ին ենք հանձնվել, սա ուղղակի հետևանքն ա»։ Անգամ վստահ էլ չեմ՝ 2018-ին կարո՞ղ էինք ինչ որ բան փոխել, թե՞ ոչ, որովհետև, եթե աշխարհը որոշում է, որ ծաղկուն Սիրիան ու Լիբիան պետք է ավերակ դառնան, ապա այդ պետությունները ավերակ են դառնում։ Մեր պարագայում դեռ լավ ենք պրծել, մեր հաշվին ընդամենը իրենց ազդեցության գոտիներն են կիսում, ոչ թե պալիգոն դարձնում երկիրը։
Մեզ ընդամենը մնում է չհամակերպվել այս իրողության հետ, չմոռանալ տղերքի զոհողություններն ու չդառնալ անդեմ ու անհայրենիք զանգված։ Իսկ հիմա էդ փուլն ա թևակոխել. փորձում են արժեզրկել Արցախը, դրանով հանդերձ արժեզրկել նաև Արցախի համար զոհված տղերքի հիշատակը։ Այ դա կարող ենք թույլ չտալ։ Դա ամեն մեկիս պարտքն է տղերքի հանդեպ։
Իսկ ինչ վերաբերվում է աշխարհաքաղաքական պրոցեսներին և դրանում Ռուսաստանի դերին, ապա պետք է ընդունենք մի պարզ իրողություն. Ռուսաստանը ԽՍՀՄ-ը չէ, ու նրա համար օր օրի ավելի դժվար է դառնում պահպանել իր դիրքերն աշխարհում։ Ու երբ հասկանում է, որ կորցնում է իր ազդեցության գոտին, սկսում է բանակցել ոչ թե ամբողջությամբ զիջելու, այլ գոնե կիսով չափ իր ներկայությունն ապահովելու շուրջ։
Այո, աշխարհն առնվազն վերջին 100 տարում անընդհատ ուժերի վերադասավորման պրոցեսների մեջ է։ Եթե դրանք ակտիվ ռազմական գործողություններ չեն, ապա սառը պատերազմների տեսքով են։ Այսօր ևս նման պրոցեսներ են ընթանում։ Եվ իրատեսական չէր, որ Աստծո հույսով ապրելու պարագայում էս ուղտը մեր դռանը չէր չոքելու։ Այդ օրը եկավ ու մենք դրան ընդհանրապես պատրաստ չէինք։ Մենք մտածում էինք, որ ամբողջ աշխարհը պետք է օգնի մեզ այդ վայրենի թուրքերի դեմ պայքարում։ Մենք կարծում էինք, որ առաջին քրիստոնյա ազգին ողջ քրիստոնյա աշխարհը պետք է ձեռք մեկնի ու զորք ուղարկի։ Այդ ամենը նրանից էր, որ մենք, ապրելով Մերձավոր Արևելքում, դպրոցներում անցնում էինք աշխարհագրություն, այլ ոչ թե աշխարհաքաղաքականություն։
Ամուր մնացեք ու ՀԱՅ մնացեք։ Էս պրոցեսներն անցողիկ են ու թե դրանից հետո տակը ինչ կմնա մեր ազգից, դա արդեն յուրաքանչյուրիցս է կախված։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2685155065116688
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել