Մեծ տարածաշրջանի մասշտաբով քաղաքական իրավիճակը եռում է. և, որ ամենահանգուցայինն է՝ աշխարհաքաղաքական գերլարված մթնոլորտում։
Հնարավոր ամենաբարձր մակարդակի գագաթնաժողովներ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մրցակից-հակառակորդ դերակատարների մասնակցությամբ, տարբեր խնդիրների կարգավորմանը միտված մրցակից հարթակների, հակառակորդ հետախուզական ծառայությունների ակտիվություն, ռազմական լարվածության ֆոնի առնվազն պահպանում։
Թվարկված զարգացումները փաստում են, որ չնայած գլխավոր ռազմական առճակատումը ներկայում ընթանում է #Եվրոպայում, այնուամենայնիվ «Մեծ Մերձավոր #Արևելքը» մնում է լոգիստիկ, տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցության ոլորտում մրցակցության տեսանկյունից կարևորագույն տարածաշրջանը, որում իր ուրույն դերակարումն ու նշանակությունն ունի տարածաշրջանային յուրաքանչյուր երկիր։
Այս տեսանկյունից իրավաիճակային բարդությունների շարունակականությունը Հայաստանի համար ևս դրսևորում է հին և նոր մարտահրավերների և հնարավորությունների տեսքով։ Գրագետ քաղաքական հաշվարկն է, որ թույլ կտա առնվազն անկորուստ դուրս գալ նման բարդագույն իրավիճակից, հատկապես երբ այդպիսի հաշվարկներով Հայաստանի դեմ դիրքավորվել են նաև մեր թշնամիները։
Հայաստանի սահմանափակ ռազմաքաղաքական ներուժի պարագայում չափազանց կարևոր են դիրքավորման հետևյալ սկզբունքները՝ քաղաքական քայլերի զգուշավորությունը, շահերի համադրելիության ճիշտ գնահատումը, բոլորի հետ բոլոր հնարավոր հարթակներում խոսելու հնարավորությունների պահպանումը։ Թերևս այս մարտավարական մոտեցմամբ պետք է մասնակից դառնալ գործընթացներին, որոնք որևէ կերպ չեն փորձում շրջանցել նաև
#Հայաստանը։
#Հայաստանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02fav2obn9RZ2jKX74k5ZuB19qfWbwd3qq4vwC8kGoGumXzfKaH6Ziz6b1qNqVDrSJl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել