Armenpress.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարանի լրատվական ծառայությունից, Կիպրոսի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին հանձնել է Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել