Panorama.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հեղափոխական կառավարությունը հեղափոխական քաղաքականություն վարելո՞ւ է վթարային շենքերի հետ կապված։

«Ինչպես ժողովուրդն է ասում, ես այս հարցը բարձրացրել եմ Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ...»,-խոսում էր Գրիգորյանը, երբ նրան կատակ-հաճոյախոսությամբ ընդհատեց Փաշինյանը. «Շատ լավ տեսք ունեք»։

Սյունեցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց ու ներկայացրեց Սիսիանի  օրինակը՝ մեկ շենք չորրորդ կարգի վթարային է, Սյունիքը սեյսմիկ գոտի  է, մարդիկ ապրում են՝ վախը սրտներում։

Փաշինյանը նախ ներկայացրեց, թե ինչպես կպատասխաներ դասական պաշտոնյան. «Այո, մենք կգույքագրենք, միջազգային դոնորների ներգրավմամբ կկարգավորենք խնդիրը»։

Ապա հարցին հարցով պատասխանեց. «Վթարային շենքերի խնդիրը ինչի՞ չի լուծվում։ Շատ պարզ պատճառով, որովհետև մեր պետական եկամուտները այնպիսին չեն, որ մենք մեր մինիմալ ծախսերը հոգանք, չնայած դա էլ է մինիմալ ծախս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել