Մի երկու կարևոր քաղաքագիտական պահ
Հայաստանում անկախությունից ի վեր երբեք բռնապետական ռեժիմ չի եղել, անգամ դասական ավտորիտարիզմ չի եղել։ Հայաստանը ժողովրդավարական տրանզիտի փուլում գտնվող հիբրիդային ռեժիմի տիպիկ օրինակ է՝ հարափոփոխ ցուցիչներով, հետևաբար բոլոր ահասարսուռ գնահատականները կա՛մ մանիպուլիացիա են, կա՛մ պոպուլիզմ, կա՛մ ուղղակի քաղաքագիտական ու քաղաքական անգրագիտություն։
Ներկա փուլում Հայաստանը քաղաքական համակարգի տեսանկյունից սթրես թեստ է անցնում։ Ընդհանուր ձևակերպմամբ՝ երեք գլոբալ կարևոր խնդիր կա լուծելու, որոնցից կախված է լինելու երկրի ժողովրդավարության և կայունության հետագա մակարդակը.
1. ներկայացուցչական ժողովրդավարության մոդելի կատարելագործում ու հանրության վստահության մակարդակի բարձրացում,2. իշխանության լեգիտիմության աղբյուրի խնդրի լուծում (ընտրություններն այլևս իշխանության լեգիտիմության միակ ու որոշիչ աղբյուրը չեն),
3. սիմետրիկ տնտեսական զարգացում։
Այս ամենին ուղղված քայլերի հաջորդականության համադրությունն ուղիղ համեմատական է լինելու պետական կառավարման ու հանրային քաղաքականության որակին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/2223092551102801
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել