Գիտությունն ասում է, որ արևը ամեն օր անդադար լուսավորում է մեզ, թեկուզ և ապերից այն կողմ։ Սակայն մենք իրականում սպասում ենք վառ արևային լույսին, որը մեզ կյանքի է վերադարձնում և թարմացնում է։

Իսկ ահա որոշ քաղաքների բնակիչներ այլևս չեն սպասում արևին, իսկ նրա անսպասելի հայտնվելու ժամանակ ուրախանում են, ինչպես տոնակատարության ժամանակ։ Ինչ կարելի է անել, եթե բնությունը շատ արևային օրեր չի նախատեսել այս վայրերի համար։ Սակայն դրանք նույնպես ունեն իրենց գեղեցկությունը։

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Արև է տեսնում տարեկան 68 օր։

Այո, Լոնդոնը մռայլ քաղաք է, սակայն մռայլ քաղաքների «վարկանիշային աղյուսակում» այն ամենալուսավորն է։ Լոնդոնում այնքան անձրև է գալիս, որքան ամբողջ Եվրոպայում։ Այն միշտ ծածկված է ամպերով։ Սակայն եթե բնությունը մի քանի արևային օր է պարգևում, ապա դա շատ լավ առիթ է զբոսաշրջիկների համար՝ վառ Լոնդոնը տեսնելու համար։

Քյոլն, Գերմանիա

Արև է տեսնում տարեկան 65 օր։

Քյոլնը Գերմանիայի հեղինակավոր քաղաքներից մեկն է։ Այն մեծ և հին մշակութային կենտրոն է։ Այն շատ ակտիվ և աղմկոտ քաղաք է՝ իր գոթական ճարտարապետությամբ, հայտնի թանգարաններով, յուրահատուկ տաճարներով և այլն։ Քաղաքը շատ քիչ թերություններ ունի, ինչպես նաև արևային օրեր։

Ռեյկյավիկ, Իսլանդիա

Արև է տեսնում տարեկան 55 օր։

Իսլանդիայի մայրաքաղաքում արևը շատ սպասված հյուր է։ Գունավոր տներ, բարեկիրթ մարդիկ, բազում ժամանցային վայրեր, որոնք բաց են ամբողջ տարի։ Սակայն արևը շատ հազվադեպ է երևում այստեղ, քանի որ Ռեյկյավիկն աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքն է։ Քաղաքի գլխավոր առանձնահատկություններից մեկն անհավանական մաքուր օդն է. այստեղ չկա արդյունաբերություն, իսկ տները ջերմացվում են տաք աղբյուրներից հոսող ջրերով։

Յան-Մայեն, Նորվեգիա

Արև է տեսնում տարեկան 34 օր։

Այս կղզին համարվում է երկրագնդի ամենաամպոտ տարածաշրջանը։ Կղզին շատ հաճախ ամբողջովին ծածկվում է ամպով։ Այստեղ դեպրեսիայից կարելի է փրկվել միայն կուսական անտառների շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել