
Ստամբուլում ընթանում է Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի առաջին հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Պաղեստինի ինքնավարության օրենսդիր մարմնի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Մալազիայի, Ինդոնեզիայի, Սենեգալի, Հորդանանի, Բահրեյնի, Ադրբեջանի, Ալժիրի և Եգիպտոսի օրենսդիր մարմինների խոսնակներն ու փոխխոսնակները։
Հանդիպումից հետո ակնկալվում է, որ կստորագրվի համատեղ հռչակագիր և կսահմանվի «Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի» աշխատանքների ճանապարհային քարտեզը։
Մասնակիցների կազմը մեծ հաշվով տրամաբանական է:
Սակայն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր համարող և նրան Աբրահամյան համաձայնագրի շահառու դարձնել ձգտող Իսրայելի պետությունը զարմացած չէ՞ արդյոք այս ֆորումին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=10235840878746070&id=1343275613&mibextid=wwXIfr&rdid=JpKMQEETa26bHOcF#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել