Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Ջեյ Զիից նրա երեխաների մասին գրառման համար, բայց անմիջապես անպարկեշտ հարց տվել նրա կնոջ՝ Բեյոնսեի մասին։

«Ցավում եմ, Ջեյ Զի»,-գրել է 47-ամյա Ուեսթը X-ում։

«Ես ներողություն եմ խնդրում իմ թվիթի համար, բայց ես զգում եմ, որ կյանքս նվիրել եմ այս ոլորտին և կարծում էի, որ շատ մարդիկ իմ ընտանիքն են, բայց երբ ես ընտանիքի կարիք ունեի, այս ռեփ նիգգաներից և ոչ մեկն ինձ չաջակցեց»:

Մեկ ժամ էլ չանցած՝ Քանյեն նոր գրառում է արել. «Բեյոնսեն երբևէ թույլ տվե՞լ է Ջեյ Զիին սեքսով զբաղվել, նկատի ունեմ գոնե մի երկու անգամ»։

Ուեսթը նախկինում հրապարակավ կասկածի տակ էր դրել 7-ամյա երկվորյակներ Ջեյ Զիի և Բեյոնսեի մտավոր ունակությունները։

Թեև նա սկզբում ջնջել էր չպատճառաբանված գրառումը, այն կրկին վերբեռնել է։  «Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես ջնջել եմ Ջեյ Զիի և Բեյոնսեի ընտանիքի մասին գրառումը, քանի որ հավանականություն կար, որ իմ Twitter-ը կջնջվեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել