Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, երեկ նշել է ծննդյան 50-ամյակը: Հոբելյանական շքեղ խնջույքն անցել է «Փարվանա» ռեստորանում՝ մի շարք հայտնիների մասնակցությամբ եւ ելույթների ուղեկցությամբ:

Տեսանյութերի ու լուսանկարների շարքը հրապարակված է Շողերինայի ինստագրամյան էջի «սթորի» բաժնում:

Բազում շնորհավորողների թվում է եղել նաեւ Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը:

Ծննդյան խնջույքի առաջին հատվածում հոբելյարն ու հյուրերը «Մեծն Գեթսբիի» թեմատիկայով հագուստով էին:

IMG_5121.jpeg (418 KB)

Նրանց տրամադրությունն էլ ավելի են բարձրացրել հայկական երգարվեստի ամենահայտնի ներկայացուցիչները՝ Արմենչիկը, Սարո Թովմասյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Սպիտակցի Հայկոն եւ այլք: Հատուկ Շողերինայի ծննդյան առթիվ Հայաստան էր ժամանել հայտնի բլոգեր Արուս Կավկազը, որը կատարել է իր հայտնի երգը՝ կատակելով, որ այդ երգով շատ տատիկներ են իրենց թոռնիկներին քնեցրել, բայց ինչ-որ կերպ իր կատարումը մեծ տարածում է գտել:

IMG_5122.jpeg (535 KB)

IMG_5129.jpeg (178 KB)

Միջոցառման տրամադրությունը, «դրես կոդը», ելույթներն ու մթնոլորտը՝ տեսանյութում, որը վերցված է Շողերինայի էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել