Թե բա՝ կառավարության ծրագրում առկա չէ այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասին հիշատակում: Ու թե՝ սա հակահեղափոխություն ա: Ու սա հնչում ա առաջադեմ, հեղափոխական արժեքներ դավանող մարդու բերանից: Սա վկայություն ա, որ մարդկանց, նույնիսկ առաջադեմ մարդկանցից շատերի կոգնիտիվ պլատֆորմը չի փոխվել:
Եղբայրք, նույնիսկ թեթև մոտ չեք ձեր պատկերացումներում, թե ինչ չափի ա Ազգային ժողովի օրակարգն առաջիկա 5 տարիների համար, որովհետև ձեր պատկերացրած ԱԺ-ն ձեր չսիրած ԱԺ-ն էր, ու էդպիսին ա շարունակում մնալ ձեր կլիշեներում, քանի որ դուք չեք փոխվում, ու, ձեզնից անկախ, ցանկացած իրականություն բերում, քաշում եք ձեր պատկերացումներին, որտեղ ձեզ կոմֆորտ ա, որտեղ դուք ձիու վրա թուր եք ճոճում իշխանության գլխին: Լավ ա գոնե՝ չեք միացել «Ծովային օրենսդրության» նախաձեռնությունը ծաղրողներին, որոնց պատկերացումներում իրենք ամենահրաշալին են տիրապետում համաշխարհային իրավական միջավայրին:
Կարճ ասած՝ թող գործադիրը գործադիրի գործով զբաղվի, օրենսդիրը մի կերպ իր սեփական օրակարգը կմշակի, չնայած դա կարող ա շատերի համար մշակութային շոկ ա, ցավոք, նույնիսկ առաջադեմների:)
ՀԳ. Ի դեպ, լավ էլ ծրագիր ա:)