Չինաստանի բնակիչ Սյաո Չուանը պոռնոհոլովակ դիտելիս դերասանուհիների թվում պատահաբար իր ընկերուհուն է հայտնաբերել: Չուանի ընկերուհին՝ Սյաո Նանը, ուսման վարձի հարցում ծնողներին օգնելու նպատակով նախ աշխատանքի է ընդունվել տեղի ճապոնական փաբում, սակայն այնտեղի աշխատանքային վատ պայմանները ստիպել են աղջկան փոխել աշխատավայրը: 

Այդ ժամանակ Նանը սկսել է աշխատել որպես մոդել սնդուսափայլ ամսագրերի համար:
Չուանը խոստովանել է, որ երբ տեսել է ընկերուհու մասնակցությամբ պոռնոն, նրա աչքերը «մթագնել են»: 
«Իմ ընկերը հիմարություններ էր խոսում այն մասին, թե ինչ գեղեցիկ տեսք ունի նա, սակայն ես այլևս չէի կարող շարունակել հանդուրժել դա», - պատմել է երիտասարդը:

Ավելի ուշ զույգը հանդիպել է Տոկիոյում, և աղջիկը խոստովանել է ընկերոջը, որ այդ հոլովակում նկարահանվելը նրա միակ հնարավորությունն էր ուսման վարձը վճարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել