Իսրայելական աղբյուրների համաձայն՝ Թրամփի վարչակազմը հաղորդագրություն է տարածել Սիրիայում գործող երկու շիա խմբավորումների և ևս երկու ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: Ի դեպ, հաղորդվում է, որ ավիաընկերություններից մեկը` Flight Travel LLC, գրանցված է Հայաստանում: Կրկին ըստ իսրայելական աղբյուրների՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հաղորդագրությամբ՝ նրանք բոլորն էլ առնչություն ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Աղբյուրում մասնավորապես նշվում է, որ ավիաընկերությունները կապ ունեն Mahan Air ավիաընկերության հետ, որը 2011թ. անցել է ամերիկյան սև ցուցակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: