Թրամփը պատժամիջոցներ է սահմանել սիրիական 2 ավիաընկերության նկատմամբ, որոնցից մեկը գրանցված է Հայաստանում. իսրայելական աղբյուր


10:58 , 25 հունվար, 2019
Իսրայելական աղբյուրների համաձայն՝ Թրամփի վարչակազմը հաղորդագրություն է տարածել Սիրիայում գործող երկու շիա խմբավորումների և ևս երկու ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: Ի դեպ, հաղորդվում է, որ ավիաընկերություններից մեկը` Flight Travel LLC, գրանցված է Հայաստանում: Կրկին ըստ իսրայելական աղբյուրների՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հաղորդագրությամբ՝ նրանք բոլորն էլ առնչություն ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Աղբյուրում մասնավորապես նշվում է, որ ավիաընկերությունները կապ ունեն Mahan Air ավիաընկերության հետ, որը 2011թ. անցել է ամերիկյան սև ցուցակ: