Life.panorama.am-ը գրում է.

Իրինա Շեյքը W Magazine տված հարցազրույցում խոսել է դեռահաս տարիքում իր բարդույթների, խնամքի և այլ բաների մասին: 
«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է նշանակում լինել գրավիչ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ գրավչությունը ոչ թե կարմիր շրթնաներկ է, բարձրակրունկ կոշիկները, կամ էլ push-up-ը: Յուրաքանչյուր կին գրավիչ է իր ձևով: Դա գալիս է ներսից ... Նայելով աղջկա սպորտային կոշիկներին և զգեստներին, ես կարծում եմ, որ նա գրավիչ է: Խոսքը բնավորության, շարժվելու և խոսելու մեջ է: Ահա թե որն է ինձ համար գրավչությունը»,-նշել է Շեյքը: 
 
Բարդույթների մասին, վերջինս նշել է. «Ես անցա տարբեր փուլերով: 15 տարեկանում ես նիհար էի, և հասակակիցներս ծիծաղում էին ինձ վրա: Քայլում էի բարձրակրունկ կոշիկներով, և լսում էի, «ձողիկներ են գալիս»: Կյանքում տարբեր ժամանակաշրջանները հիանալի են, քանի որ այսպես է ընթանում սովորելու գործընթացը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել