Tert.am-ը գրում է.
Ոստիկանությունը հարձակում գործելու և վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալել է «Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիր Քերոլայն Ջուրիին, որը հարձակվել է «Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվայի վրա վրա ու հենց բեմում վերջինիս կապտորեն գլխից հանել թագը, հայտնում է The Guardian-ը։
«Մենք ձերբակալել ենք Ջուրիին և նրա գործընկեր Չուլա Մանամենդրային՝ «Նելում Պոկունա» թատրոնում հարձակում գործելու և մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով», - ասել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Աջիթ Ռոհանան:
«Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվան Կոլոմբոյի ոստիկանական բաժանմունքի մոտ լրագրողներին հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել մեղադրանքներից, եթե Ջուրին հրապարակավ ներողություն խնդրի, սակայն վերջինս մերժել է առաջարկը:
«Փորձեցի հարցին լուծում տալ դատարաից դուրս, սակայն նա մերժեց։ Կարող եմ ներել, սակայն չեմ մոռանա», - հավելել է Դե Սիլվան։
Ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 19-ին նշանակվել է դատական նիստ, իսկ մինչ այդ երկու կանայք ազատ են արձակվել գրավի դիմաց։
Մրցույթի տեղական ներկայացուցիչ Չանդիմալ Ջայասինքը ասել է, որ խորապես անհանգստացած է և անկեղծորեն զղջում է Ջուրիի պահվածքի համար։ Նրա նկատմամբ մեղադանք է հարուցվել, ոչ միայն հարձակման և վնաս հասցնելու, այլ նաև նյութական վնասի համար (Ջուրին վնասել է հանդերձանք, կոտրել մի քանի հայելի և երկու ժամով երկարացրել միջոցառման տևողությունը, որի պատճառով թատրոնը գանձել է հավելյալ 2500 դոլար)։ Կազմակերպիչները մեղադրել են Ջուրիին՝ միջոցառումը վարկաբեկելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: