Գեղեցկության մասին յուրաքանչյուրի պատկերացումները խիստ տարբերվում են։ Շատերն ունեն արտաքին առանձնահատկություններ, որոնցից ձգտում են ազատվել, օրինակ՝ սպիներ, ծուռ ատամներ։ Հետաքրքրական է, որ որոշ վայրերում այս թերությունները համարվում են առավելություններ։
Բրեկետներ, ասիական երկրներ
Չնայած այն բանին, որ աշխարի շատ անկյուններում բրեկետները բուժման ժամանակավոր միջոցներ են, Ասիայի որոշ պետություններում դրանց այլ կերպ են վերաբերվում։ Բրեկետները գեղեցիկ են համարում, քանի որ դրանք թանկ արժեն և «վկայում են» մարդու ունեցած սոցիալական բարձր դիրքի մասին։
Հետաքրքիր է, որ այս երկրներում այն անձանց, որոնք չունեն բրեկետերի համար ֆինանսական հնարավորություններ, առաջարկում են օրիգինալ լուծում՝ արհեստական բրեկետներ։ Դրանք բժշկական գործառույթ չեն կատարում, սակայն իրականին շատ մոտ տեսք ունեն։
Ատամների արանքում անցք, Մեծ Բրիտանիա
Բրիտանացիներն ատամների արանքում գտնվող անցքը թերություն չեն համարում, ընդհակառակը, նրանք կարծում են, որ դա առանձնացնող հատկանիշ է մարդու համար։ Նրանց, ում բնությունը նման առանձնահատկությամբ չի օժտել, օգնում են օրթոդենտները՝ արհեստականորեն անցք ստեղծելով։
Արտաքնային նման հատկանիշ ունի հայտնի ֆրանսուհի Վանեսա Պարադին, ով չի կաշկանդվում դրանից և, ընդհակառակը, օգտագործում է իր յուրահատկությունը։
Պարկեր աչքերի տակ, Հարավային Կորեա
Աչքերի տակ առաջացող պարկերն անքանության և հոգնածության նշան են համարվում և դուր չեն գալիս գրեթե ոչ ոքի։ Կոսմետիկայի արդյունաբերությունն անում է ամեն ինչ՝ դրանցից տառապող մարդկանց համար համապատասխան միջոցներ ստեղծել փորձելու համար։ Սակայն հարավկորեացիները, ընդհակառակը, սիրում են արտաքնի այս փոքրիկ դետալը։
Վերջիններս անգամ աչքերի տակ հատուկ նյութ են քսում, որը պարկերի տպավորություն է ստեղծում։ Հարավկորեացիները կարծում են, որ մարդու դեմքն այդպես շատ ավելի գրավիչ տեսք է ունենում։