Times.am-ը գրում է․

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Սկզբից ռուսական մամուլից տեղեկանում ենք, որ Փաշինյանը ծրագրում է ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քիչ անց արդեն ինքը՝ Փաշինյանը, հայտնում է, որ մոտ ժամուկես մտքեր են փոխանակել «բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին»։

Իսկ մի քանի օր առաջ Փարիզում ՀՀ և ԱՀ արտգործնախարարներն էին հանդիպել։ Պայմանավորվել էին մյուս ամիս էլ հանդիպել։ Խոսք էր գնում այն մասին, որ երկու երկրների ղեկավարների հանդիպում են պատրաստում։

Իսկ դրանից առաջ, Փաշինյանը հրապարակում մարդկանց խոստումներ էր տալիս։ Ասում էր, որ արցախյան հարցում շատ բաց է լինելու, բոլոր մանրուքները հանրության հետ քննարկելու է։

Մինչ այդ էլ ասում էր, թե Արցախը պետք է բանակցային կողմ լինի ու ինքն իր փոխարեն բանակցի…

Ի՞նչ եք կարծում՝ արտգործնախարարը տեղյա՞կ էր, որ վարչապետը Ալիևին հանդիպելու ահա այսպիսի անհագ ցանկություն ուներ։ Եվ կամ թե ու՞մ են պետք Մնացականյանի հանդիպումները Մամեդյարովի հետ, եթե Փաշինյանը կարող է այսպես ոտքի վրա բաներ որոշի ու քայլեր անի։

Էս հարցերից բխող ևս մի քանի հարց։ Ասենք, եթե Փաշինյանը կարա թքած ունենա իր դիվանագետների ջանքերի վրա, էլ ինչի՞ վրա նա կարա թքած ունենա։ Հնարավո՞ր է արդյոք նման իրավիճակում որևէ լավ ակնկալիք ունենալ արցախյան հիմնահարցում հայկական կողմի համար։

Մի խոսքով, հարցերը շատ են, պատասխաններն էլ, գոնե թե մտածող մարդկանց համար, ակնհայտ։ Մի բան է միայն հուսադրում՝ այն վստահությունը, որ չի մարսելու։ Էս հարցում կասկած չունեմ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել