Tert.am-ը գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն նախատոնական շրջանում շուկայում  դիտարկումներ են արել և պարզել, որ որոշակի ապրանքների թանկացումներ կան:

Tert.am-ի հետ զրույցում ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ բացի այն, որ այլուրի թանկացում է գրացվել, որը այդքան էլ նախատոնական շրջանով չէ պայմանավորված, հստակ կարող են գրացել, որ թանկացել է նաև ընդեղենը և որոշ գյուղատնտեսական ապրանքներ:

«Բայց զուտ քաղաքացու ընկալումով եթե դիտարկենք, իր համար չի բացառվում, որ շատ այլ  բաներ թանկացած լինեն»,-ասաց նա:

Նա օրինակ բերեց մսամթերքի շուկան, որտեղ ըստ իրենց դիտարկման՝ մսի  մթերման գին չի փոխվել, բայց թանկացել է օրինակ՝ խոզի ազդրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել