Ի դեպ՝ նույն այդ ճեպազրույցում Գևորը փակագծեր է բացել Նիկոլի եգիպտական այցի վերաբերյալ ու տեղեկացրել, որ այցն ունեցել է գլխավորապես տնտեսական օրակարգ, ինչը տալիս է հիմք՝ պնդելու, որ Հայաստանը, փաստորեն, այժմ զբաղված է նոր շուկաների որոնմամբ, քանի որ ռուսները կարող են Լարսն այլևս չբացել:
Այն, որ Պապոյան Գևորը նման կերպ է արձահգանքել Լարսի փակման փաստին,անբնական չէ. նա փորձել է կոծկել ակնհայտն ու սեփական շեֆին ստեղծված իրավիճակի համար մեղավոր չհանել: Ռուսներն ակնհայտորեն մեսիջ են ուղարկում ՔՊ-ին, բայց ՔՊ-ն, փաստորեն, իրեն լրիվ հայտնի կենդանու տեղն է դնում:
Հարց է առաջանում՝ Մերձավոր Արևելքի շուկան կարո՞ղ է ռեալ այլընտրանք դառնալ Հայաստանի համար: Ինչ-որ իմաստով՝գուցե, բայց ակնհայտ է, որ այդ շուկաներում հիմնավորվելու, սպառողին ներկայանալի դառնալու համար Հայաստանից հսկայական ժաանակ է պահանջվելու ու ռեսուրսներ. արաբները ծանոթ չեն հայկական արտադրանքին, իսկ ա՛յ ռուսական շուկայում այդ խնդիրը գոյություն չունի: Գումարած սրան՝ նաև ԵԱՏՄ-ի անդամ ենք, ինչը մեզ տալիս է հստակ առավելություններ՝ մեր ապրանքների մրցունակության բարձրցման համար:
Այնպես որ՝ եթե Նիկոլը հույս ունի կոմպենսացնել ռուական շուկայի հնարավոր կորուստը, ապա նրա անուրջները խիստ աննյութական են:
Բայց Նիոլին ի՞նչ դրանից. նա իր տերերի հրամանն է կատարում, իսկ հետևանքները ստիպված են լինելու սեփական մաշկի վրա զգալ տնտեսվարողներն ու գյուղացիները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/319
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել