«Իմ քայլը» դաշինքը, որը նույնն է, թե Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավին ծախսել է 600 միլիոն ՀՀ դրամ: 600 միլիոն ՀՀ դրամը հավասար է 1,234,567.9 ԱՄՆ դոլարի։

Նախընտարական քարոզարշավը տևել է 12 օր, հետևաբար Նիկոլ Փաշինյանն իր թիմով (ժողովրդի թեկնածուն, ժողովրդի իշխանությունը) մեկ օրվա համար ծախսել է 103 հազար դոլար: 

Համեմատության համար ասեմ` ՀՀԿ-ն 2012 թվականի քարոզարշավին ծախսել է 57 միլիոն դրամ, իսկ 2017-ին ՀՀԿ-ն ծախսել է 97 միլիոն դրամ: 

Նույն Նիկոլ Փաշինյանը երկու այլ կուսակցությունների հետ միասին շուրջ մեկ ու կես տարի տեղի ունեցած ԱԺ ընտրությունների քարոզարշավին ծախսել է 7 միլիոն դրամ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այս քարոզարշավին ծախսել է ՀՀԿ-ի իշխանության տարիներին ծախսած գումարի շուրջ վեցապատիկ ավելին, իսկ իր ընդդիմության եղած տարիներից՝ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ավելին: 

Պատկերացնո՞ւմ եք, Փաշինյանն անգամ էս համատեքստում տվեց-անցավ ՀՀԿ-ին, ու ամենակարևոր հարցը՝ «որտեղից կուտակվեցին էդ չափերի գումարները»: Աչքիս գործարարներն էս անգամ «չամադաններով գումարները Բ26 տանելու» փոխարեն տարել են ՔՊ գրասենյակ, կամ էլ պետք ա պաշտոնապես հերքվի էս թիվը, իսկ եթե իրականություն ա, պետք ա հիմնավորվի դրանց գոյացման օրինականությունն ու բացահայտվի հանգանակողների ով լինելն ու նրանց եկամուտները: Էս ամենամեծ աբսուրդն ա. թե բա` 600 միլիոն դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել