Քանի որ մեզանում այդ մշակույթը նոր է ձևավորվում, պետք չէ սպասել, որ դրանք կլինեն գերարդյունավետ ընտրողին կողմնորոշելու հարցում:
Բնականաբար, ոչ ոք իր նախընտրած կուսակցության կամ անձի հանդեպ ո՛չ վերաբերմունք փոխեց, ոչ էլ ծրագրային դրույթների մեջ խորացավ: Ամենքը մնացին իրենց կարծիքին ու դիրքին՝ թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը: Ու մի փնտրեք այստեղ «կրած» կամ «կրված» կողմ, այդ բնորոշումները, միևնույն է, կլինեն կանխակալ:
Այլ բան է, որ նման դեբատների ընթացքում ավելի պարզ են դառնում քաղաքական խաղացողների իրական փոխադարձ, երբեմն՝ քողարկված կապերը: Դա նույնպես հետաքրքիր է տեսնել:
Այսօր մենք ստացանք ձև/ձևաչափ, հետագայում այն պիտի համալրվի բովանդակությամբ: Դրան ժամանակ է պետք ու հետևողականություն, անգամ և գուցե օրենսդրորեն այս ձևաչափն ամրագրելու ճանապարհով:
- Եվ այսպես՝ ի՞նչ փոխեց բանավեճը, որևէ մեկը փոխե՞ց իր նախընտրած քաղուժին մոտեցումը։
- Ոչ։
- Ծրագրերն ավելի մատչելի կերպով ներկայացվեցի՞ն, համեմատվեցի՞ն արդյոք ծրագրային դրույթներ, մարդիկ կընտրեն ըստ ծրագրի՞։
- Ոչ։
- Բայց արժե՞ր անել դեբատ։
- Այո: Գուցե այսօր դրանք ֆորմալ բնույթ էին կրում, բայց դրանք անհրաժեշտ են նման մշակույթ զարգացնելու համար։
- Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այսուհետ դա մեր մշակույթի մասն է։
- Դեռ ոչ: Անշուշտ, դա միշտ քաղաքական կամքի դրսևորում է լինելու և կախված կլինի անձերից, առաջին դեմքերից։
Ո՞րն է լավագույն արդյունքը՝ ըստ իս: Ահա այս լուսանկարը, որտեղ բոլոր կուսակցությունները կանգած են իրար կողք, մի շարքում, և նրանց վերջնական ձեռքսեղմումը: Մենք բոլորս ձեր ձեռքում ենք, տիկնայք և պարոնայք: Մենք կախված ենք ձեզնից, մի մոռացեք դրա մասին ձեր քաղաքական պայքարի թոհուբոհում։