Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ եկել է թալիբների պակիստանյան թևին վերջ տալու ժամանակը, հայտնում է Geo.tv-ն։

Ըստ նրա, կազմակերպությունը պատասխանատվություն է կրում անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա բազմաթիվ հարձակումների համար։

Նա կոչ է արել համապարփակ ծրագիր մշակել ահաբեկչության դեմ պայքարելու և Պակիստանի ողջ տարածքում խաղաղություն ապահովելու համար:

Շարիֆը մտահոգություն է հայտնել «հակապակիստանյան արշավներ» իրականացնող արտաքին և ներքին տարրերի առնչությամբ։ «Արտասահմանում նստած գործակալները՝ դիմակավորված ընկերների կերպարանքով, քարոզչություն են իրականացնում Պակիստանի դեմ։ Սա լուրջ սպառնալիք է։ Մենք նաև տեղյակ ենք օտարերկրյա ձեռքերի մասին, որոնք դավադրություններ են պատրաստում Պակիստանի դեմ Բելուջիստանից»,- հավելել է նա:

Այս հայտարարությունը հնչել է Թալիբանի հետ բախումների ֆոնին, որն Աֆղանստանում իշխանության է եկել ամերիկացիների հեռանալուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել