Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է եղել սկսած արցախյան առաջին պատերազմից, և 2016 թվականի և 2020 թվականի պատերազմը, դա անուրանալի փաստ է: Այս մասին հունվարի 5-ին Մայր Աթոռի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը:

«Չգիտեմ որ փաստին է վերաբերում, չեմ կարող ասել: Քննությունը կպարզի, գնահատական կտա: Ես իրեն ճանաչում եմ որպես Քրիստոսի հետևորդ, հմուտ զինվորական, փորձառու գեներալ»,-ասաց նա:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձանժողովի եզրակացությանը, նա ասաց, որ չգիտի, թե հանձնաժողովում ովքեր են ներգրավված եղել, ինչքանով է հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունը իրատեսական, բայցեւայնպես, կորուստների, բացթողումների պատճառն այն է, որ հեռացել ենք Աստծուց, այդ ամենի պտուղն ենք քաղում։

Հարցին, թե արդյոք պարտության համար կան մեղավորներ, նա ասաց, որ չգիտի, պատմության համար ժամանակի ընթացքում վերլուծություններ կարվեն եւ պատասխան կտան:

«Միանշանակ կպարզվեն բոլոր հանգամանքները ժամանակի ընթացքում,  բայց թե երբ, Աստված գիտի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել էր։

ՔԿ-ից հայտնել են, որ Տիրան Խաչատրյանը ռազմակшն դրության ընթացքում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել