Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ գործող ռեժիմի հետ համագործակցելով կամ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա:
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համար, ովքեր տարբեր կարգավիճակների ներքո, լուրջ դեմքի արտահայտությամբ, հաճախ էլ` կոստյում-փողկապներով, հասարակությանը ազնվության և արդարության մասին դասեր են տալիս:
Ի վերջո, մեր գլխին եկածը դաս չի եղել այն մարդկանց համար, ովքեր հոգով-սրտով գիտակցում են տեղի ունեցող ապօրինություններն ու այլանդակությունները, սակայն անշառ-անփորձանք ապրելու մտքով կուլ են տալիս այս ամենը, հանդուրժում ու շարունակում շարժվել այնպես, կարծես ոչ մի լուրջ բան մեր երկրի հետ տեղի չի ունեցել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0okJWjNts7CpjeAmTu81izKHGVkSK2396TjFoCfbz9Pjjgb3pueVawn7v8uHwAntpl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել