Յուրաքանչյուր պետության զարգացման համար կարևոր է, թե ոնց են կառուցվում նրա երկկողմանի և բազմակողմանի հարաբերությունները: Եվ Հայաստանի պարագայում էլ կարևոր է դինամիկ և արդյունավետ զարգացնել այդ հարաբերությունները, ու շատ կարևոր է, երբ հարաբերությունները զարգացնում ես աշխարհի զարգացած պետությունների հետ:

Հաշվի առնելով այս հանգամանքն էլ՝ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքականության մեջ որդեգրել է տնտեսապես հզոր և քաղաքականապես ամուր պետությունների հետ համագործակցության ամրապնդումը: Նրա հրավերով մշտապես Հայաստան են ժամանում բազում հեղինակավոր քաղաքական գործիչներ, որոնց հետ քննարկվում են համագործակցության եզրերի ամրապնդման հնարավոր ճանապարհները:

Այս անգամ էլ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին անդամ, Մարգարեթ Թետչերի և Դեյվիդ Քեմերոնի օրոք նախարարի պաշտոն զբաղեցրած լորդ Ֆրանսիս Մոդն ու Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Սիմոն Ֆիննը: Բացի այդ՝ նրանց հետ էին ժամանել նաև Լոնդոնի Policy Exchange ուղեղային կենտրոնի ավագ գիտաշխատող, գրող, հրապարակախոս Վիլյամ Շոուքրոսը և London Infrastructure ընկերության գործադիր տնօրեն Աֆզալ Ամինը: Քննարկումների արդյունքում կողմերը մի շարք հարցեր են քննարկել, և քննարկումների արդյունքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ փոխադարձ շփումների և համագործակցության արդյունքում երկու պետությունների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

Իրենց հերթին էլ բրիտանացի պատվիրակները կարևորեցին Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը՝ առավել ևս, հաշվի առնելով այն փաստը, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից և նոր գործընկերներ է փնտրում համագործակցության համար: Ու իրենք էլ պատվիրակները նշեցին, որ մեծ հաճույքով կհամագործակցեն հայկական կողմի հետ և հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի անձնական գործոնն ու հեղինակությունը՝ շատ ուրախ կլինեն օգտակար լինել Հայաստանին և քաղաքական խորհրդատվություններ կմատուցեն անհրաժեշտության դեպքում:

Սա հերթական այն քայլերից մեկն էր, որով ապացուցվում է, թե որքան մեծ ազդեցություն ունի Գագիկ Ծառուկյանը մեր պետության զարգացման հարցում: Միայն ճիշտ որդեգրված քաղաքականության արդյունքում է հնարավոր հասնել արդյունքի, պետությունը զարգացնել։ Այդ քաղաքականությունն էլ դրսևորում է Գագիկ Ծառուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել