Երբ Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակը Նիկոլ Փաշինյանի խոսքերին պատասխանելիս օգտագործում է «փողոցային ժողովրդավարություն» արտահայտությունը, ավելի անհարգալից վերաբերմունք դաշնակից երկրում տեղի ունեցած համաժողովրդական գործընթացի նկատմամբ անհնար է պատկերացնել: Բայց էդ երիտասարդն այնքան էլ մեղք չունի. նրա կեցությունն է պայմանավորել յուր գիտակցությունը (Մարքսի ականջը կանչի): Փակ հեգեմոնիստական համակարգում մեծացած մարդու համար իրոք բարդ է այլ կարծիք ու մոտեցում լսելը:
Էս խոսնակը, ով մանկուց մինչև հիմա՝ մինչև իր գիտակցական կյանքի ձևավորումը, մի մարդու է տեսել սեփական երկրի ղեկին, դժվար էլ ժողովրդավարության մասին համարժեք պատկերացում, առավել ևս՝ գիտակցություն ունենար: Օբյեկտիվորեն էլ երևի հնարավոր չէր:
Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, ապա Բելառուսի ԱԳՆ խոսնակ Ա. Գլազը լավ կլինի՝ իր աչքը բացի և հասկանա, որ այնտեղ ոչ թե «փողոցային ժողովրդվարության կանոնները», այլ ավտորիտարիզմի կանոնները չեն անցնում:
Իսկ դաշնակիցների շահերն արհամարհելն ու հետո նման տոնով նրա հասցեին արտահայտվելը ոչ դաշնակցային տրամաբանության, ոչ էլ որևէ էթիկետի մեջ չեն տեղավորվում:
Ոչինչ, մի քանի ամիս ա, ինչ խոսնակ ա նշանակվել, կսովորի երևի: