Երեկվա բուռն քննարկումներն այն լակմուսի թուղթն էին, որը ցույց տվեց, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։ 
• Այսպես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին, նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, եւ այսպիսի բան չկա։
• Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։
• Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ Դավիթ Անանյանը, նշել է, որ որեւէ նախագիծ դեռեւս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։ Հայտարարագիրն էլ, ըստ Անանյանի, պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։ 

Մի քանի հարց՝ 

  • Եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեզ մոտ եղած տվյալները ինչների՞դ ա դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու։
  • Եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը, ու ինքն էլ չներկայացրեց, ի՞նչ եք անելու, պատժելո՞ւ եք։
  • Ի վերջո հարկային մարմնի ի՞նչին է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։
  • Ի վերջո ի՞նչ տարբերություն՝ ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարո՞ղն է հարկվելու, թե՞ իր ընտանիքը։

ՀԳ. Տեսնենք այսօր կհնչի՞ 4-րդ տարբերակը, թե՞ կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել