«Տրասնֆերտների հարկման վերաբերյալ երկրի առանցքային պաշտոնյաներն իրարամերժ տեղեկատվություն տրամադրեցին». Արփինե Հովհաննիսյան


11:54 , 20 նոյեմբեր, 2018

Երեկվա բուռն քննարկումներն այն լակմուսի թուղթն էին, որը ցույց տվեց, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։ 
• Այսպես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին, նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, եւ այսպիսի բան չկա։
• Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։
• Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ Դավիթ Անանյանը, նշել է, որ որեւէ նախագիծ դեռեւս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։ Հայտարարագիրն էլ, ըստ Անանյանի, պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։ 

Մի քանի հարց՝ 

ՀԳ. Տեսնենք այսօր կհնչի՞ 4-րդ տարբերակը, թե՞ կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով։