Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ հանրահայտ Հաղթական կամարի մոտ, իրար են ողջունել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը:
Տասնյակ պետությունների ղեկավարներ հավաքվել էին Հաղթական կամարի մոտ՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հատուկ արարողությանը:
Աղբյուրը նկատում է, որ Պուտինը մի քանի րոպե ուշացումով է եկել. սկզբում նա ողջունել է Ֆրանսիայի նախագահին, նրա տիկնոջը, Գերմանիայի կանցլերին, իսկ հետո՝ Թրամփին ու ԱՄՆ առաջին տիկնոջը:
Հատկանշական է, որ Թրամփին ողջունելու ժամանակ Պուտինը բթամատը վերև է պահել՝ հասկացնելով, որ ամեն ինչ ընտիր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել