Tert.am-ը գրում է.

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը ԵՊՀ մասնաշենքերում իրազեկումներ է իրականացնում ԵՊՀ ուսխորհրդի լուծարման պահանջների վերաբերյալ:

Tert.am-ի հետ զրույցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ 2018-ի մայիսի 29-ին, երբ համալսարանում սկսել են գործընթաց չորս պահանջով, պահանջներից մեկը ԵՊՀ ուսխորհրդի կասեցումն է եղել.

«Նրանք այն ժամանակ ասացին, որ մենք իրավական հիմքեր չունենք նման  պահանջ առաջ քաշելու, և հղում արեցին, որ այդ հարցով թող զբաղվի Կրթության և գիտության նախարարությունը: Ամռանը մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, որի ընթացքում պարզ է  դարձել, որ ուսխորհրդի գործունեությունն ապօրինի է, որովհետև ուսանողական խորհրդի կանոնադրությունը, որը պետք է հաստատված լիներ ԿԳՆ-ի կողմից, հաստատված չէ, և նրանց կարգավիճակը պարզ չէ։ ԿԳՆ-ին կոչ ենք անում ավելի ուշադիր լինել ԵՊՀ-ում իրականացվող գործընթացներին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել