Google-ը պաշտոնական բլոգում անվանել է Google Play Market-ի բջջային հավելվածների մեջ 2018թ․ Material Design Awards անվանակարգում 4 հաղթողներին:

Ընկերությունը հավելվածները գնահատել է չորս չափանիշներով`արտահայտչականություն, նորարարություն, օգտագործողի փորձ և հարմարվողականություն: Առաջնորդները եղել են համապատասխանաբար KptnCook-ը, Lyft-ը, Simple Habit Meditation-ը և Anchor-ը:

Առաջին հավելվածը իրենից ներկայացնում է բաղադրատոմսերի հավաքածու, երկրորդը՝ ավտոստոպի համար նախատեսված ծառայություն է, երրորդը տրամադրում է հրահանգներ մեդիտացիայի համար, իսկ չորրորդը պոդկաստների հավելված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել