Թուրքիայի քաղաքականությունը ՀՀ-ի հարցում հստակ է ու միանշանակ․ առանց ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրման հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Նշվում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, ինչպես նաև օրակարգում է պահելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
«Եթե ՀՀ-ն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է անհապաղ ազատագրի ադրբեջանական օկուպացված տարածքները»,- նշել են նախագահի աշխատակազմից:
Բացի այդ՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի 1915թ.-ի իրադարձությունների հետ կապված պահանջներից:
Թուրքիան շարունակում է իր ադրբեջանամետ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, ինչպես նաև ժխտողական քաղաքականությունը՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետ կապված: Դա նշանակում է, որ էրդողանյան Թուրքիան, Բաքվի հետ տանդեմ կազմած, շարունակելու է Հարավային Կովկասից հայերին դուրս մղելու, հայկական հարցը հայերի ֆիզիկական բնաջմամբ լուծելու ռազմավարությունը:
ՀՀ-ն պետք է փոխի իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, շարունակի դաշնակցային կապեր հաստատել Անկարայի հակառակորդ երկրների հետ, կառուցի հակաթուրքական ճակատ` Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի մասնակցությամբ, իսկ Թուրքիայի ներսում աջակցի քրդերին, Ալիևներին և այլ կրոնական, ազգային փոքրամասնություններին` պանթուրքիզմի ծրագրի դեմ դաշնակիցներ գտնելով այդ երկրի ներսում: ՀՀ-ն պետք է ունենա Թուրքիայի զսպման ներքին` քրդեր, այլ ազգային փոքրամասնություններ, ինչպես նաև արտաքին` հակաթուրքական պետություններ, ճակատներ կամ լծակներ: