Այսօր Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը խոսեց Թուրքիայի հետ սահմանի բացման անհրաժեշտության մասին։ Այո, ծովային ելք չունցող պետության համար, որը ունի ընդամենը չորս հարեւան, երկու փակ սահմանը «շռայլություն» է, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող։ Որքան էլ եղբայրական ժողովուրդներ են վրացիներն ու իրանցիները, մենք պետք է արձանագրենք, որ նրանք ունեն չափազանց վատ հարաբերություններ մեր բարեկամ ռուսների ու ամերիկացիների հետ։

Սա ռիսկ է նաեւ մեզ համար, ու այս խնդրի մասին պետք է խոսել։

Մարտ ամսին, երբ Նյու Յորքում հանդիպեցինք այն ժամանակ դեռ դեսպան Մնացականյանի հետ, ի թիվս այլ հարցերի, զրուցեցինք հայտնի «Երուսաղեմի բանաձեւի» մասին։ Իմ հիմնական քննադատությունը ոչ թե այն էր, թե ինչպես էր քվեարկել Հայաստանը, այլ թե ինչու այդ հարցի շուրջ բավարար չափով հրապարակայնություն չի եղել։
Ես ուրախ եմ, որ այլ ոլորտների նման Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները նույնպես «հնարավոր» չափով դառնում են հրապարակային քննարկման առարկա։

Ըստ իս՝ դիվանագիտական լավագույն գործիքն ազնվությունն է, իսկ խնդիրները խորհրդապահական դարձնելը դրանք չի լուծում, դեռ ճիշտ հակառակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել