Ոնց որ արդեն գալիս ա Աժ-ն ցրելու «լավ հոտը»։ Վստահ եմ՝ էս անգամ էլ ոչ մեկ թեկնածու չի առաջադրի (եթե հոգեկան խնդիրներ չունի էլի)։
Գալիս է ամենասպասված պահը։ ԱԺ-ն ցրվումա, նոր ընտրություններ են լինում, ՀՀԿ-ն մի ծըռտ որ խելք ունենա, էս ընտրություններին կողքից կնայի, ու ԱԺ-ն կլցվի ՔՊ-ականերով, ինչպես Երևանի ավագանին ու արդեն էդ պարագայում ամեն ինչի պատասխանատվությունը կլինի գործող իշխանությունների վրա։
Վստահ եմ, որ վարչապետ կլինի Փաշինյանը, քանի որ, ի տարբերություն Սարգսյանի, ինքը էս ներկայիս թիմում իրականում անփոխարինելի է, ու իրանից լավը չի կարա լինի, այլ երկրորդ թեկնածուի դեպքում սաղ հարամ կլինի։
Կարճ ասած՝ մոտենում է ՔՊ-ականների այդքան սպասված պահը՝ գրեթե 100 տոկոսանոց իշխանություն, իհարկե, իրանք մտածում են, որ դա լավ ա ու հրաշալի ա, բայց դա ամենավատ բանն ա, ինչ կարա լինի իրանց հետ, եթե հիմք ենք ընդունում կառավարման այս 6 ամիսները։
Դե ինչ, 2019 թիվ ա գալու, թեժ ա լինելու։