Վերջին շրջանում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, որ Ծառուկյանը որոշել է կուսակցության վերին էշելոնները լավ թափ տա ու թարմացնի: Ասել է, թե` կադրային վերազինման է գնում, որովհետև նոր իրականությունը ստիպում է նոր լուծումներ գտնել:
 
Մի կողմից սա միանգամայն ճիշտ որոշում կարող է թվալ՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ֆրակցիայում, որը 20-ից ավել ծառուկյանական է հաշվում, մեկ ձեռք մատներով կարելի է հաշվել նրանց, ովքեր պիտանի են այլ բանի համար՝ բացի կոճակ սեղմելուց, էլ չխոսենք գրագետ ու հոդաբաշխ արտահայտելու և առավել ևս` գրելու ունակության մասին: Այս իմաստով արդարացված է բալաստից ազատվելու մղումը, եթե, իհարկե, նշածս կադրերին են պատրաստվում ճամփել թոշակի:
 
Ծառուկյանը հայտնի է իր անկանխատեսելիությամբ ու կտրուկությամբ ներկուսակցական հարցերում և կարող ենք անակնկալ պարզել, որ նա «չիստկան» պլանավորել է ոչ թե կիսագողական-կիսագրագետների շարքերում, այլ ԲՀԿ քաղաքական ակտիվ կազմող գործիչների շարքերում: Եթե այդպես է, ապա կարելի է արձանագրել ԲՀԿ-ի քաղաքական վախճան: Օրինակ` պակերացնո՞ւմ եք ԲՀԿ-ն առանց Նաիրա Զոհրաբյանի կամ առանց Միքայել Մելքումյանի կամ էլ առանց Գևորգ Պետրոսյանի: Եթե ԲՀԿ-ում չլինի Նաիրա Զոհրաբյան, ապա ԲՀԿ-ն կմնա առանց քաղաքականության, չլինի Մելքումյանը, ապա ԲՀԿ-ն չի ունենա տնտեսագիտություն, չլինի Պետրոսյանը, կզրկվեն իրավագիտությունց...
 
Վաղ է դատելը, բայց ամեն դեպքում Ծառուկյանին պետք է զգոն մնալ: Նրա միակ իրական հենարանը կուսակցությունն է, որի կազմաքանդման դեպքում նա կմնա լրիվ անպաշտպան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել