Երբ որ առաջին անգամ Հայաստանը անկախացավ, 1918թ. այս օրը ստեղծվեց առաջին հանրապետությունը, մեր տարածքը ընդամենը 12 հզ. քառ. կմ էր, չհաշված 1918թ. Բաթումի խայտառակ պայմանագիրը, որ մեզ զրկեց զգալի տարածքներից..., Հայաստանը հրաժարվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից:
1919թ. մենք ազատագրեցինք Կարսի մարզը, Նախիջևան գավառը ... ու մենք ունեցանք 60 հազ. քառ. կմ...
Հ.Գ.
Այսօր մեր հանրապետության տարածքը 29.800 քառ. կմ է ընդամենը... Ունենք դե ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղ ... ու վե՞րջ... Հաա, մեկ էլ շատ հայեր ունենք սփյուռքում ու շատ հայեր Հայաստանում՝ տոմսները ձեռքին :/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել