Armenpress.am-ը գրում է.

Samsung ընկերությունը ներկայացրել Է Galaxy A9 քառախցիկ սմարթֆոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը:

«Galaxy A9-ը հիանալի օգնական կդառնա ակտիվ օգտատերերի համար, որոնք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, եւ վստահորեն ընթանում են դեպի իրենց նպատակների իրագործումը: Այս սմարթֆոնով կարելի Է ստեղծել ցանկացած բարդության լուսանկարներ՝ անկրկնելի սելֆիից մինչեւ իդեալական համայնապատկերային լուսանկարներ»,-ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Galaxy A9-ը հանդերձել են 3800 մԱ/ժ տարողունակությամբ մարտկոցով, ինչը թույլ Է տալիս սմարթֆոնն օգտագործել ողջ օրվա ընթացքում, պնդում են ընկերությունում: Սարքն ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 128 ԳԲ` ներսարված հիշողություն, որը կարելի Է եւս 512 ԳԲ-ով ընդլայնել microSD-քարտի օգնությամբ: Super AMOLED Էկրանն ունի 6,3 դյույմ անկյունագիծ՝ Full HD+ լուծաչափով եւ ութմիջուկանի միաբյուրեղ համակարգ:

Վաճառքների սկիզբը պլանավորված Է նոյեմբերի 16-ին: Ռուսաստանում դրա արժեքը կազմում Է 39 990 ռուբլի: Հասանելի են կապույտ, վարդագույն եւ սեւ գույները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել