168.am-ը գրում է.

Վիետնամի իշխանությունները սեպտեմբերի 26-ը եւ 27-ը համազգային սգո օրեր են հայտարարել անցած շաբաթ մահացած նախագահ Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ: Այդ մասին ասված է հուղարկավորման պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Nhan Dan կենտրոնական թերթում:

Այդ օրերին երկրում խոնարհված կլինեն ազգային դրոշները, կդադարեցվեն ժամանցային բոլոր միջոցառումները, իսկ հեռուստաալիքները, ռադիոկայանները եւ մշակութային հաստատությունները համապատասխան փոփոխություններ կմտցնեն իրենց ծրագրերում: Սեպտեմբերի 26-ին նախագահի աճյունն ամփոփող դագաղը կդրվի ազգային պաշտպանության նախարարության Պետական սգո սրահում, որտեղ ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:00-ին) կսկսվի հրաժեշտի արարողությունը:

Քաղաքական գործչի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին նրա հայրենի Կիմշոն գավառում, որը գտնվում 1 Նինբին հյուսիսային նահանգում: Ինչպես արդեն տեղեկացվել է, սեպտեմբերի 21-ին 61 տարեկան հասակում Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը:

Նախագահը պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ: Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ էր դարձել 2016 թվականին:

Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ երկրի նախագահի պարտականությունները դրված են 59-ամյա փոխնախագահ Դանգ Տհի Իգոկ Տհինի վրա: Նա Վիետնամի պատմության առաջին կինն է դարձել պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել