Tert.am-ը գրում է.

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպի հարցը  չպետք է  քաղաքականացվի,Արցախի  հանրությունը հասկանում է, որ սա քաղաքական խնդիր չէ, իրավական տիրույթում գտնվող հարց  է, որը անվերապահորեն կհետաքննվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով  Արցախի մի շարք համայնքի բնակիչների կողմից ակցիայի ժամանակ հնչեցրած տեղատվությանը, թե Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի որդին 4 անձանց հետ, որոնց  թվում եղել է ԱԱԾ ծառայող, սեպտեմբերի 14-ին ծեծի են ենթարկել էքսկավատորի վարորդ Սողոմոն Մելքոնյանին:

«Կան պրովոկատորներ, ովքեր պղտոր ջրում ձուկ են  փորձում  որսալ, հենց  ինչ-որ  բան է  լինում, փորձում են  իրենց  գոյության մասին  հիշեցնել: Քննությունը  կպարզի  միջադեպի իրական  հանգամանքները, հայտարարությունների  իսկությունը»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին՝ Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանը հրաժարականի դիմում ներկայացրել է, քանի որ ակցիայի մասնակիցներին ասե՞լ է, որ գրելու է իր հրաժարականի դիմումը՝ Բաբայանն ասաց. «Դեռևս կտեսնենք , հրաժարականի  դիմում  կներկայացվի, եթե ներկայացվի, կընդունվի, թե ոչ, ժամանակի  խնդիր է, և մենք թույլ չենք  տա, որ հարցը քաղաքականացվի, միևնույն  ժամանակ թույլ չենք  տա` ինչ-որ մեկը  խուսափի  պատասխնատվությունից»,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել