operativ.am-ը գրում է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Լեհաստանի նրա պաշտոնակից Անջեյ Դուդան պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը և խորացնել կապերը երկու երկրների հետախուզության և իրավապահ մարմինների միջև, ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը Լեհաստանի նախագահի այցի արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 18-ին տարածել է Սպիտակ տունը:

«Այս գործընկերությունը կենսականորեն անհրաժեշտ է աճող սպառնալիքների լույսով, ինչպիսիք են՝ Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը, ահաբեկչությունը, անօրինական ներգաղթը և լարվածությունը Մերձավոր Արևելքում», - նշել են ԱՄՆ-ի և Լեհաստանի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ:

Հուլիսին Դուդան և Թրամփը ՆԱՏՕ-ում Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել էին Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայության ընդլայնման հարցը: Նույն ամսում ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Լեհաստանի տարածքում ամերիկյան զորքերի մշտական տեղակայման վերաբերյալ Վարշավայի առաջարկությունը, սակայն վերջնական որոշում առայժմ չի ընդունվել:

Ներկայում Լեհաստանում ռոտացիոն հիման վրա տեղաբաշխված է ամերիկյան տանկային բրիգադ՝ մոտավորապես 3,5 հազար զինծառայողներով: Երկրի տարածքում տեղակայված Է նաև ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը՝ մոտ 1000 զինծառայողներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել