Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտոնաթող նախագահ,«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը,Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը ասուլիս են հրավիրել։

Վերջերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը հրապարակելուց հետո,որտեղ անդրադարձ կար Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնելուն, Հայկ Ալումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց,գաղտնալսումը,վարչապետի հայտարարությունները և ասուլիսի ընթացքում Վանեցյանի ու Խաչատրյանի հայտարարություններն ուսումնասիրվում են։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել