168.am-ը գրում է.

Նյու Յորքում 2001-ի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված արարողություն է կայացել: Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել տեղական հեռուստաալիքներով հեռարձակվող սգո միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Արարողությանը, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ տեղական ժամանակով 08։46-ին. 17 տարի առաջ հենց այդ ժամին «Ալ Քաիդա» ցանցի ահաբեկիչների կողմից առևանգված առաջին ինքնաթիռը մխրճվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի հյուսիսային երկնաքերի մեջ: Դրանից հետո միջոցառմանը ներկա տուժածների հարազատները սկսեցին հաշվել մահացածների անունները՝ 2977 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել