Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հորդորել է խոսել թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով:

«Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, եթե կարելի է, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել:  Ես երեք հարց ունեմ՝ առաջին. Մենք կարող ենք շատ խոսել ներդրումների անհրաժեշտության մասին, բայց բիզնեսը սիրում է ստաբիլություն և կանխատեսելիություն: Որպես ՀՀ վարչապետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կանխատեսելի միջավայր ստեղծելու և տարբեր շրջանակների միջև փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ: Դուք հիմա գտնվում եք մի երկրում, որտեղ 100 տարի առաջ քաղաքացիական պատերազմ է սկսվել, որի արդյունքում շատ մարդ է զոհվել, երկրի տնտեսությունը քայքայվել է: Աստված մի արասցե՝ ՀՀ-ում անկայանության շրջան սկսվի: Երկրում առկա քաղաքական ռիսկերը առաջնային են բիզնեսի տեսանկյունից:

Երկրորդ. Հարկերի առումով մենք անմրցունակ ենք, եթե նույնիսկ համեմատենք Վրաստանի ու Բելառուսի հետ: Դուք կարող եք ասել ներդրումներ արեք, չկա կոռուպցիա, բայց կոռուպցիայից բացի կա մեկ այլ կարևոր հարց, որը ես ուղղել եմ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, հիմա ուզում եմ հարց ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ Դուք տնտեսագետ չեք: Հայաստանում ամենաեկամտաբեր ընկերությունը ո՞րն է, ամենաեկամտաբեր ոլորտը ո՞րն է, ո՞րքան եկամտուտ է ստանում: Ձեր թիմին հորդորում եմ բիզնեսմենների հետ հաղորդակցվելիս խոսեք թվերի լեզվով, քանի որ դա ավելի հեշտ ու հասկանալի է: Պետք է բացատրել՝ որքան ներդրում է պետք անել, որքան կկազմեն հարկերն ու եկամուտները: Հայաստանում 18 հարկատեսակ կա, Վրաստանում՝ 6: Ի՞նչ եք պլանավորում անել, որպեսզի ՀՀ-ում էլ 6 հարկատեսակ լինի, թե՞ չեք պլանավորում: Դուք ՀՀ վարչապետն եք, մենք պատրաստ ենք աջակցել մեր երկրին, բայց լավ կլիներ որ դիալոգը լիներ հենց այս ֆորմատում, այլ ոչ թե՝ «եկեք ամեն ինչ լավ կլինի» ձևաչափում: Հավատացեք, Կարեն Կարապետյանն էլ էր ասում՝ տղերք, եկեք, ամեն ինչ լավ կլինի, պրոբլեմ չի լինի: Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանն էլ էին նույնն ասում՝ ամեն մեկն իր ոճով: Բայց կարևոր է, որ այս խոսքերը գործ դառնան: Հայաստանում ներդրողների ու դոնորների հանդեպ անարգանքը ֆանտաստիկ չափերի է հասնում: Խնդիրն այն է, որ ես չպետք է գամ ասեմ՝ խնդիրներ ունեմ, ես երբ գումար եմ ներդնում այլ երկրում, գալիս ինձ ասում են՝ ինչ կարող ենք անել, որպեսզի դուք ավելի շատ ներդրումներ անեք: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է առաջանան: Հավատացեք, պետք չէ ճոխ սեղաններ բացել,  պետք է երկխոսության ձևաչափ մշակել պետության ու բիզնեսի միջև՝ ոչ թե՝ ինչ է ձեզ պետք, այլ ինչով կարող ենք ձեզ օգնել ֆորմատում:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել