Life.panorama.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը այսուհետ հանդես է գալու` որպես «Առաջին ալիքի» լուրերի մեկնաբան: Սա Մերիի համար դեռեւս ուսանողական տարիներից ունեցած ցանկություն էր, որը կյանքի կոչեց իր կարիերայի 12-րդ տարում: Երեք երեխաների մայրիկը հստակ ու մեծ քայլերով առաջ է շարժվում՝ իր կատարած յուրաքանչյուր աշխատանքում առաջնորդվելով պատասխանատվության մեծ զգացումով:

- Մերի, ինչպես ինքդ ես քեզ բնորոշել՝ այսուհետ Հանրայինի լուրերի Մերի, քո կյանքումաշխատանքային փոփոխությունները վերջին տարիներին բավականին հաճախ են տեղիունենում: Ինչպե՞ս ստացվեց, որ ժամանցային ծրագրից հայտնվեցիր լուրերի հարթակ:

- Հեռուստատեսության ոլորտում առանց փոփոխությունների երկար ապրելը տանում է լճացման: Հեռուստատեսային կարիերայիս ընթացքում փորձել եմ տարբեր ձևաչափի, ժանրերի հաղորդումներ՝ հեղինակային սոցիալական թոք-շոուներից, մինչև մամաների համար նախատեսված հաղորդում: Բայց գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ պետք է մի բան փոխել: Արդեն մեկ տարի է՝ գլխումս պտտվում էր կտրուկ փոփոխություն անելու միտքը: Միշտ սիրել եմ լրատվության ոլորտը, բայց մտածում էի՝ դեռ շուտ է, ևս մի քանի տարի պետք է սպասել: Սակայն արի ու տես, որ եղավ հնարավորություն ու ես օգտագործեցի այն:

- Իհարկե, գիտակից ու պատասխանատու մարդը ցանկացած աշխատանք կատարելիս իրգործին մոտենում է լրջորեն ու մեծ պատասխանատվությամբ, բայց այս պարագայում այդերկու գործոնները թերեւս կրկնապատկված են: Անհանգստություն, վախ, նաեւհանրության կողմից չընդունվելու մտավախություն չկա՞ր:

- Անհանգստության, վախի ու հուզմունքի արդյունքում նախապատրաստական կես ամսվա ընթացքում անգամ կտրուկ նիհարեցի: Ես ինձ համարում եմ աննորմալ պատասխանատու մարդ, ու վստահ եմ, որ հեռուստադիտողը անպայման տեսնում ու գնահատում է մեկնաբանի աշխատանքը, որակն ու նվիրվածությունն իր գործին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել