Ինձ շատերը հարցնում էին, թե ինչ կարծիք ունեմ Մերկելի այցի ու դրա արդյունքների մասին։ Չեմ ուզում կրկնել արդեն մի քանի հայտնի օգտատերերի հնչեցրած մտքերը, ուստի կասեմ միայն, որ իմ կարծիքն ամբողջացնում է այն փաստը, որ Մերկելն առանց աչք թարթելու իր պատվիրակության կազմից հանել է Արցախ այցելած խորհրդարանականին, ով Ադրբեջանի սև ցուցակում էր։ Կանցլերը հայտարարել է, որ բանակցությունները շատ կարևոր էին իրենց համար, ուստի որոշում է կայացվել պատգամավորին փոխարինել ուրիշով։

Սելֆի-մասսովկա-ոչխարաբուծություն․ էդ ամենը, իհարկե, լավ բան է, բայց արձանագրենք, որ Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվի տարածաշրջանային այցը, վնասից բացի, ոչ մի օգուտ չբերեց, իսկ արտաքին գերատեսչությունը ոնց թթվի քար կար, այնպես էլ մնացել է ու հավանաբար անգամ չի էլ արձագանքի նշածս իրողությանը։

#ԿախարդականՓայտիկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել