Նիկոլը Գերմանիայում խոսել է հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու անթույլատրելիության մասին։
Վերջին անգամ Գերմանիայում նման մտքեր հնչել և իրականություն են դարձել Հիտլերի օրոք, ով կաթոլիկ և բողոքական հոգևորականներին համակենտրոնացման ճամբարներ էր նետում, խլում էր եկեղեցիների գույքը, ոմանց էլ սպանում էր։
Երբ նոր էր եկել իշխանության, Հիտլերը փորձում էր բողոքական տարբեր եկեղեցիներ միավորելով ստեղծել «Ռայխի եկեղեցի» անունով «պետականամետ» կառույց, նույնիսկ ուներ «բարենորոգումների կողմնակիցների» ձեռնասուն մի խումբ, որը սակայն այդպես էլ չկարողացավ ֆյուրերի ուզածին հասնել։
Եւս մի հետաքրքիր զուգահեռ. հոգևորականներին հետապնդելու գործիքներից մեկը այսպես կոչված «բարոյականության դատերն» էին, որոնց ընթացքում եկեղեցու սպասավորներին մեղադրում էին անբարոյական արարքների մեջ։
* * *
Ինչպես Ժողովողն է ասում. «Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ»։
Հ.Գ. Նկարում Դահաու համակենտրոնացման ճամբարն է, որում «Քահանաների բառակ» (գերմաներեն՝ Pfarrerblock կամ Priesterblock) կոչվող առանձին մաս կար, հատուկ հոգևորականների համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02S2KZVTWiU3y43F3jexCWAbHXiqptNkUyRFGiqWDxnc89tiqusN1GAVgz22ejpnWUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



