Եվրոպական երկրի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, որ գալիս է Հայաստան, միշտ ամենաշատ տրվող հարցը լինում է վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին։ Ու էդ հարցն ամեն անգամ, երբ հնչում է հայ լրագրողների կամ պաշտոնյաների կողմից, ես եվրոպացիների տեղն եմ դնում ինձ ու մտածում եմ, որ երեւի հիմա իրենք էլ մտածում են, որ էս երկիրը ԵՄ-ից էլ ուրիշ ակնկալիք չունի, ու որ ստեղ առավոտից երեկո մտածում են՝ երբ են հեշտ վիզա ստանալու, որ փախնեն Եվրոպա։ Մերկելին էլ էսօր էդ հարցը տրվեց, հետո Փաշինյանի պատասխանն ինձ անչափ գոհացրեց։ Մարդն ասաց՝ մենք պետք է դադարենք արտագաղթի մասին մտածել, մեր նպատակը հայրենադարձությունն է, եւ մեր բոլոր քայլերը պետք է դրան ուղղված լինեն։
Մի տեսակ շատ ճիշտ պատասխան էր էդ ավանդական դարձած նվաստացուցիչ հարցադրմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել