Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանի տնտեսության, գործարար միջավայրի գրավչության վերաբերյալ առաջատար միջազգային հեռուստատեսություններով գովազդային հոլովակների հեռարձակման հարցն այսօր առավել քան ակտուալ է` հաշվի առնելով երկրում տեղի ունեցած հեղափոխական ալիքը, Իրանի ու ՌԴ նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ու դրա տնտեսական հետևանքները երկրի տնտեսության վրա։ Չգիտեմ` նախկինում նման փորձ եղել է, թե ոչ, բայց այս հարցը, ըստ իս, անչափ կարևոր է հատկապես հիմա, եթե, իհարկե, արդեն չենք ուշացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: