Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով գովազդային հոլովակների հեռարձակման հարցն այսօր առավել քան ակտուալ է


09:47 , 11 օգոստոս, 2018
Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանի տնտեսության, գործարար միջավայրի գրավչության վերաբերյալ առաջատար միջազգային հեռուստատեսություններով գովազդային հոլովակների հեռարձակման հարցն այսօր առավել քան ակտուալ է` հաշվի առնելով երկրում տեղի ունեցած հեղափոխական ալիքը, Իրանի ու ՌԴ նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ու դրա տնտեսական հետևանքները երկրի տնտեսության վրա։ Չգիտեմ` նախկինում նման փորձ եղել է, թե ոչ, բայց այս հարցը, ըստ իս, անչափ կարևոր է հատկապես հիմա, եթե, իհարկե, արդեն չենք ուշացել։