Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:

Պատգամավորները հաշվի են առել  Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել